211652_close_icon
views-count42035 դիտում article-date 11:57 19-04-2015

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում տեղի ունեցած Porsche Cayenne-ի մասնակցությամբ ավտովթար և մահվան ելքով վրաերթից. հեղինակը ժողինստիտուտի 20-ամյա ուսանող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի վարորդների և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan մակնիշի ավտոմեքենան վարել է 55-ամյա Վաչագան Սարգսյանը, իսկ մահացածը՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 65-ամյա Դիմիտրի Սահակյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է նաև՝ գիշերը ժամը 02:25-ի սահմաններում Նաիրի բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 18 շենքի բնակիչ, 20-ամյա Տարոն Մարտիրոսյանը, ով հիվանդանոց մեկնած հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Գասոյանին հայտնել է, որ Սեբաստիա փողոցում ավտովթար-վրաերթի պահին Porsche Cayenne մակնիշի 70 AM 700 համարանիշի ավտոմեքենան վարել է ինքը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Մարտիրոսյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսում: Ինչպես ավելի վաղ ավտովթար-վրաերթի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/18/50126/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22.20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Երևան Սիթիի հարևանությամբ, Porsche Cayenne մակնիշի 70 AM 700 համարանիշի ավտոմեքենան բախվել էր Nissan մակնիշի 901 LP 61 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ էր ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել էր: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ըստ հավաքվածների պատմածի՝ Porsche-ի վարորդին տեղափոխել էին ոստիկանություն: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկանրերը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր