211652_close_icon
views-count31693 դիտում article-date 00:32 19-04-2015

Սպանություն Գյումրիում. Տեքստիլ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և աղջկա դին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտորլագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում սպանված կնոջ և միջին տարիքի աղջկա դի կա: Այս պահին նշված տուն են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ոստիկանության փորձաքրեագետներն ու դատական բժիշկը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով սպանվածները մայր ու աղջիկ են: Դեպքի վերաբերյալ Ցայգ հեռուստաընկերության մեր գործընկերները [url=http://tsayg.am/mainpage/12131-inslsl-u-ls-s-ec.html]տեղեկություն[/url] են տարածել: Գյումրիում սպանության նոր դեպք է գրանցվել: Իրենց բնակարանում՝ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 29 բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով մայր ու դուստր են սպանվել: Մայրը 1926 թվականին ծնված Քնար Շահումյանն է, դուստրը՝ 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը: Այս պահին դեպքի վայրում են իրավապահները, ոստիկաններն ու քննիչները: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր