211652_close_icon
views-count9039 դիտում article-date 22:38 18-04-2015

«Հայոց Անին վտանգված է» խորագրով ֆլեշմոբ՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 18-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը, Հանրապետության հրապարակում մեծ ֆլեշմոբ-միջոցառում էր կազմակերպել, որը կոչվում էր «Հայոց Անին վտանգված է»: Հրապարակում 1500 պատանիներ, գրավելով իրենց տեղերը, 5 րոպեանոց նստացույց արեցին, որի ընթացքում տեղակայված մոնիտորին ցուցադրվեց Անիի ներկայիս վիճակի մասին պատմող տեսաֆիլմ: Սպիտակ և մանուշակագույն թաշկինակների թափահարումով հրապարակի կենտրոնում նկարվեց հսկա սպիտակ խաչ՝ մանուշակագույն ֆոնի վրա: Ավարտին բոլոր մասկիցներին բաժանվեցին մոմակալով վառվող մոմեր, և պատանիները հեռանալով հրապարակից՝ իրենց փոխարեն թողեցին վառվող մոմերը: Դրանից հետո վառվող մոմերի շարքերով անցան հրեշտակները և կարմիր կակաչներ շաղ տվեցին ամբողջ հրապարակում՝ որպես խորհրդանիշ թափված անմեղ արյան: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր