211652_close_icon
views-count17361 դիտում article-date 12:37 18-04-2015

Ինչո՞ւ էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կոտայքի մարզպետի ուղեկցությամբ այցելել Ծաղկաձորի սպորտբազա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Կոտայքի մարզ: Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը մասնակցում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «ՀՀ տնտեսական համակարգը, նորարարություն, իրագործում, զարգացում» ուսանողական միջբուհական գիտաժողովին: Քիչ առաջ ելույթով հանդես եկավ վարչապետը, այնուհետ՝ ժողովրդի լեզվով ասած՝ Ժողինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Միջոցառմանը ներկա են նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը: Միջոցառումը տեղի է ունենում Ծաղկաձորի գեղատեսիլ սպորտբազայում: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+

Նմանատիպ նյութեր