211652_close_icon
views-count15663 դիտում article-date 23:59 31-03-2015

Սամվել Բաղդասարյանի լռության բաժակը սպառվել է. քաղաքական գործիչներին հորդորում ենք ամրագոտիները կապել.առաջին կանգառը սահմանամերձ Տավուշի մարզում է

Նոյը միակ արտասահմանցին է, որ ներգաղթել է Հայաստան` այն էլ անկախ իրենից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց հումորիստ, երգիծաբան Սամվել Բաղդասարյանը՝ անդրադառնալով Երգիծանքի և հումորի օրվան: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-«Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը 2006թ. հանդես եկավ Ապրիլի 1-ը պաշտոնապես Երգիծանքի եւ հումորի օր ճանաչելու նախաձեռնությամբ, որին միացան մի շարք մտավորականներ, արվեստագետներր: Արդյունքում 9 տարի առաջ` փետրվարի 16-ին՝ ՀՀ Կառավարության հատուկ որոշմամբ, Ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվեց Երգիծանքի և հումորի օր: Սակայն շատերը այդ օրը դեռ փորձում են իրենց սուտը առաջ տանել: Մենք այսօր ստի, թե ծիծաղի պակաս ավելի շատ ունենք: [/b] -Օրվա գաղափարը ծիծաղն է: Ծիծաղի մեջ մտածողություն, ազատություն կա, իսկ սուտ ասելը նեղ հասկացողություն է, որը նույնիսկ կարող է հասնել տափակության: Սուտ ասելու մեջ դիմացինին հիմարացնելու տար կա, որը Հայաստանում դժվար թե իրացվեր: [b]-Տեւական ժամանակ է, ինչ հանդիսատեսը ձեզ չի տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված ձեր լռությունը: [/b] -Լռության մեջ շատ մեծ խորհուրդ կա: Եվ կարծում եմ, որ պետք էլ չի ծիծաղի օրով լռության մասին շատ խոսել: Գիտեք, կյանքում խմբագրման փուլեր են գալիս: Իսկ այդ խմբագրումը լռության ընթացքում է տեղի ունենում: Այդ փուլում շատ կարեւոր է նորից վերադառնալու ուժ գտնել: Բայց, ոչ թե նախկին ասելիքով, այլ՝ նորությամբ: [b]- Ձեզ մոտ լռությունը իրեն սպառել է եւ եթե այո՝ ե՞րբ եք պատրաստվում հանդիպել եւ հումորով կիսվել հանդիսատեսի հետ:[/b] -Այո, ինձ մոտ լռությունը մոտեցել է սահմանագծին: Ասելիքս, որը առաջիկայում կձեւավորվի պրոեկտի ձեւով՝ կներկայացնեմ: Իսկ մինչեւ այդ նշեմ, որ ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը 2015թ. Երգիծանքի և հումորի (Ծիծաղի) օրվան նվիրված «Մեկից մեկ» տոնահանդեսը քաղաքային բեմերից տեղափոխել է սահմանամերձ գոտի: Ապրիլի 1-ին երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուները, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խմբերը հանդես կգան Տավուշի մարզում` ուրախություն ու ժպիտ պարգևելով հեռավոր համայնքների մեր հայրենակիցներին: «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում կկազմակերպվի ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես, տիկնիկային ներկայացում` մանուկների համար, տոնական համերգ` Բերդի №*** զորամասում և երգիծական եզրափակիչ երեկո` Բերդի քաղաքային մշակույթի տանը (ժ. 18.00): Ապրիլմեկյան նախագիծն անցկացվում է ՀՀ Նախագահի օժանդակությամբ: Ավելի ուշ կտրամադրենք տեղեկատվություն (լուսանկարներ և տեսանյութ) արդեն կայացած միջոցառումների մասին: Ուզում ենք, որ հումորը միայն Երեւանով չսահմանափակվի: Սա մեր մարզային այցելությունների սկիզբն է: Նշեմ նաեւ, որ մարզերում էներգիան ավելի շատ է: Հետաքրքիր բան եմ նկատել: Օրինակ, Տավուշի մարզից կորդինատորն էր զանգահարել և ասում. «Ինչի՞ եք այդքան ուշ ճանապարհ ընկնում` առավոտյան 6-ից ճանապարհ ընկեք»: Ասում եմ. «Երեւանի բնակչությունը այդքան վաղ չի արթնանում»: Այս օրինակով ուզում եմ ընդգծել, որ մարզերում եռանդ կա, որը շատ լավ է: [b]-Իսկ հայերի մոտ նախկինո՞ւմ էր ավելի շատ ժպիտի պակաս զգացվում, թե՞ հիմա:[/b] -Ժպիտը համաչափ է, ինչը պայմանավորված է նաեւ երկրում տիրող իրավիճակով: Բայց, մտավորականները, արտիստները, ԶԼՄ-ները պետք է քաղաքացուն չմոլորվելու ուղղություն ցույց տան: Իսկ եթե նրան հուզող խնդիրների հետ թողեցիր՝ միայանակ նեգատիվով կշրջապատվեն: Արդյունքում՝ կունենանք բողոքող եւ լացող հասարակություն: Մենք պետք է այնպիսի հասարկություն ձեւավորենք, որ բողոքելուց, լաց ու կոծից սկսեն ամաչել: Իսկ ծիծաղը, հավատացեք, որ գրեթե բոլոր իրավիճակների համար ամենաարդյունավետ դեղամիջոցներից մեկն է: Տնտեսական, սոցիալական վիճակը եւս մեծ ազդեցություն է ունենում բնակչության տրամադրության վրա, ինչը նաեւ հումորի առիթ է դառնում եւ շատ կարեւոր է, որ այդ նեգատիվը նաեւ հումարի միջոցով հանվի: Օրինակ, ասում են, ուզբեկ գիտնականները պարզել են, որ Հայաստանում մագնիսային փոթորիկ չի լինում, քանի որ Հայաստան մագնիսը մի մարդ է ներկրում: Ցանկանում եմ, որ էթիկայի առումով էլ մեր մեջ հետաքրքիր շրջադարձ կատարի: Կցանկանամ հումորի վերածված մի օրինակ ներկայացնել՝ տխուր իրականությունը հումորի վերածելով. երբ ականջակալներով քաղաքացու ես փողոցում հանդիպում եւ ինչ-որ բան հարցնում, եթե ականջակալներից մեկը հանում է, նշանակում է՝ ուշադրության է արժանացնում դիմացինին, իսկ եթե երկորդը, դա նշանակում է՝ հարգում է: Մեկս մյուսի նկատմամբ ուշադրության ու հարգանքի պակաս ունենք: Այս բացը եւս լրացնել է պետք՝ թեկուզ հումորային օրինակներով այդ մասին ընդգծելով: [b]-Իսկ Ձեր կերտած քաղաքական գործիչներից, ո՞վ է ավելի շատ ծիծաղ պարգեւում հանդիսատեսին:[/b] -Թույլ տվեք այս հարցին սահմանափակ պատասխանեմ եւ կոռեկտությունը պահեմ: Յուրաքանչյուր պերսոնաժ իր հմայքն ունի:Ամեն դեպքում, դու օգտվել ես այդ պերսոնաժից եւ նա քեզ էլ է հարազատ դառնում: Իսկ հանդիսատեսը յուրաքանչյուրին յուրովի է ընկալում եւ մոտենում: Ավելին` հիմա կարելի է ասել, որ պերոսանաժները իրենք հումորը անում, իրենք ներկայացնում են եւ մեզ հերթը չի հասնում: Բայց մեզ էլ հերթը կհասնի: Մենք նաեւ Humor.am կայքն ենք ստեղծել, որտեղ քաղաքական հումորները եւս տեղ են գտնում եւ մատուցվում ընթերցողին: [b]-Իսկ վերջում ինչիպիսի՞ մի հումորով կկիսվեք, որը երկրում ստեղծված տխուր իրավիճակը կարող է հումորի վերածել:[/b] - Ասում են՝ Նոյը միակ արտասահմանցին է, որ ներգաղթել է Հայաստան` այն էլ անկախ իրենից: Տա Աստված, որ իրականում այնքան լավ լինի, որ մեր արտագաղթած հայրենակիցները սկսեն ներգաղթել եւ այս հումորը մի գեղեցիկ օր իր արդիականությունը կորցնի: [b]-Շնորհակալ ենք հումորի օրով հումորով եւ լավ նորություններով կիսվելու համար: Ցանկանում ենք, որ կյանքում ուրախանալու եւ ծիծաղելու առիթներ շատ ունենաք եւ նույնը փոխանցեք ձեր հանդիսատեսին: [/b] -Ես էլ եմ շնորհակալ՝ հումորի օրով իմ հումորների մասին չմոռանալու համար:

Նմանատիպ նյութեր