211652_close_icon
views-count3173 դիտում article-date 21:07 31-03-2015

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Քիմ Քարդաշյանի հեռու բարեկամն է. The Daily Telegraph

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «Heat» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ բարեկամական կապեր ունի Քիմ Քարդաշյանի հետ։ Իսկ The Daily Telegraph-ն այդ առումով գրում է, որ, ըստ geni.com ծագումնաբանական կայքի՝ Քարդաշյանի և Քեմերոնի ընդհանուր նախնին հանդիսանում է ոմն Վիլյամ Սփենսորը, ով ծնվել է 1555թ-ին։ Լրագրողի հարցին, թե ՝ նա արդյոք սիրում է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն, վարչապետը բացասական պատասխան է տվել: Հայտնի քաղաքական գործիչը նշել է նաև, որ նա Քարդաշյանի 13-րդ զարմիկն է։

Նմանատիպ նյութեր