211652_close_icon
views-count9285 դիտում article-date 18:29 31-03-2015

Սուտ ու ակամա մատնություն կամ Տէ՛ր, կեցոյ դու զԼուսինէս

Վերջերս հանրությանն անհայտ հայկական կայքերում խիստ միակողմանի անդրադարձ է կատարվում այժմ Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանում քննվող քրեական մի գործի, որը վերաբերում է «Բիգլեմոն» ինտերնետային կայքի նախկին աշխատակցուհի Լուսինե Վարդանյանին: Ակնհայտ է, որ ճանաչելիության լուրջ խնդիր ունեցող կայքերի հրապարակումները նպատակ ունեն օգնելու մեղադրյալ Լուսինե Վարդանյանին, սակայն իրականում «արջի ծառայություն» են մատուցում նրան. ենթակայի ու ստորոգյալի համաձայնության մասին անտեղյակ լրագրողը (մեջբերում. «Իհարկե մենք հեռու ենք այն մտքից, որ ՀՀ Դատախազության որոշման վրա [b]կարող է ազդել[/b] «Բիգլեմոն» ընկերության [b]զեղչերը[/b]») ակնարկում է դատախազի կաշառվածության մասին: Իսկ դատաքննության փուլում գտնվող գործի էությունն այն է, որ դուրս գալով աշխատանքից և հիմնելով մրցակից՝ նույն գործունեությամբ զբաղվող այլ կայք (մինչ դուրս գալը՝ «Բիգլեմոնից» հափշտակելով տեղեկատվական բազան. այս մասին առավել մանրամասն տե՛ս մեր նախորդ արձագանքը՝ [url=https://shamshyan.com/hy/article/2014/04/30/12766/]http://shamshyan.com/hy/article/2014/04/30/12766/[/url] )՝ Լուսինե Վարդանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանությանը, թե իբր ընկերության տնօրենը կեղծել է իր ստորագրությունը աշխատավարձի տեղեկագրերում և յուրացրել է իրեն հասանելիք 400 հազար դրամը: Նշված հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում Լուսինե Վարդանյանի ստորագրությունը աշխատավարձի տեղեկագրերի հետ ուղարկվել էր փորձաքննության: Սակայն փորձագիտական երկու եզրակացություններով, աշխատավարձի տեղեկագրերում Լ. Վարդանյանը ստորագրել է անձամբ: Վերջին օրերի համացանցային հրապարակումներից երևում է, որ այժմ մեղադրյալի աթոռին հայտնված Լուսինե Վարդանյանի ամուսինը՝ Սամվել Աբովյանը, ով Ոստիկանության աշխատակից է, զղջում է կնոջ՝ ոստիկանությանը ներկայացրած հայտարարության համար՝ դա ներկայացնելով որպես ՀՀ դատախազության գործադրած ճնշման հետևանք: Ուշագրավ է այն փաստը, որ հակառակ ամուսնու զղջման՝ Լուսինե Վարդանյանը դատարանի դահլիճում շարունակեց պնդել, որ աշխատավարձի տեղեկագրերում կես տարի շարունակ ինքը չի ստորագրել: Իսկ դատախազությունը, պարզելով, որ Լուսինե Վարդանյանը գիտակցաբար խեղաթյուրում է փաստերը և մասնավորապես իր ստորագրել-չստորագրելու դրվագը, քրեական գործ հարուցեց նրա նկատմամբ: Ըստ այդմ, Լուսինե Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 17-ին գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ «Բիգլեմոն» ինտերնետային ակցիաներով զբաղվող ընկերության տնօրենը, 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատավարձի տեղեկագրերում կեղծել է իր ստորագրությունը և յուրացմամբ հափշտակել իր որպես աշխատավարձ հաշվարկված 400.000 ՀՀ դրամ գումարը: «Բիգլեմոն» կայքի տնօրենությունը և ողջ անձնակազմը կոչ են անում Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին՝ ներողամտություն դրսևորելու իր մեղավորությունը չգիտակցող և երկու անչափահաս երեխաների մայր Լուսինե Վարդանյանի նկատմամբ, քանի որ նրա արարքը վատ խորհրդատուների և իրավական թերի գիտելիքների հետևանք է, իսկ ինքը՝ Լուսինե Վարդանյանը, դեռևս շատ երիտասարդ է: [url=http://biglemon.am/]BIGLEMON.am[/url]

Նմանատիպ նյութեր