211652_close_icon
views-count14598 դիտում article-date 19:10 31-03-2015

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի դերասանները իրենց խաղով «ցունամի» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Սեր ֆրանսիական ձևով» ներկայացման պրեմիերան: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դերակատարները նույն ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողներն են, իսկ տնօրենը՝ Էրիկ Բարսեղյանը: Կուրսի ղեկավարը Դավիթ Հակոբյանն է, դասախոսը՝ Արման Նավասարդյանը, պարերի բեմադրիչը՝ Ստեփան Ղամբարյանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Ասյա Հովսեփյանը: Ներկայացումը ուսանողների դիպլոմային աշխատանքներից մեկն է: Ըստ ռեժիսորի՝ ներկայացումը սիրային արկածների, դավաճանության, իրական զգացմունքների հիմքի վրա կառուցված պատմություն է, իսկ այսպիսի պատմություններ մեր հայոց օջախներում՝ ինչքան ուզես: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր