211652_close_icon
views-count1523 դիտում article-date 20:48 31-03-2015

Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015»-ը կանցկացվի Հայաստանում

Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի շրջանակներում առաջին գործնական հանդիպումը տեղի կունենա «Այբ» դպրոցում` ապրիլի 1-ին: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը, և տեղի կունենա նոր սերնդի ձևավորման և «ուղեղների» արտահոսքի խնդրի թեմաների շուրջ քննարկում: Ռուսաստանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կծանոթանան կրթական նոր լուծումներին, կկարողանան նոր բիզնեսի հնարավորություններ ու համագործակցության ուղիներ գտնել, նոր կապեր հաստատել տեղի ընկերությունների հետ: Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն տեղի կունենա ապրիլի1-3-ը: Համաժողովին մասնակցելու են Ռուսաստանից ժամանած մոտ 100 առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր