211652_close_icon
views-count5342 դիտում article-date 16:22 31-03-2015

Ստամբուլի դատախազության շենքում անհայտ անձինք դատախազի են պատանդ վերցրել. տեսանյութ

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հենց դատարանի շենքում: Անհայտ անձինք ներխուժել են դատարանի շենք և պատանդ վերցրել դատախազ Սելիմ Քիրազին: Ներկա պահին շենքը շրջափակել են ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս պատրաստվում են գրոհել շենքը: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մեհմեթ Սելիմ Քիրազը զբաղվում էր 2013 թվականի Գեզիի դեպքերի հետաքննությամբ: Նա հետաքննում էր 15-ամյա Բերքին Էլվանի մահվան գործը: Անչափահասը մահացել էր 2 տարի առաջ ցուցարարների և ոստիկանության միջև բախման ժամանակ գլխին ստացած հրազենային վնասվածքից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

Նմանատիպ նյութեր