211652_close_icon
views-count14808 դիտում article-date 16:21 31-03-2015

Շղթայական ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է քաղաքային տրանսպորտի Газель-ին և ПАЗ-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Թեքեյան կենտրոնի դիմաց, Երևանի բնակիչ, 35-ամյա Ռուստամ Մաթևոսյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 MC 267 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Արտյոմ Եփրեմյանի վարած Գազել մակնիշի 3240 S համարանիշի և Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արսեն Մելքոնյանի վարած Պազ 320302 մակնիշի 3754 S համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևորագույն գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը սպասարկում է քաղաքային տրանսպորտի թիվ 18 երթուղին, իսկ ПАЗ-ը՝ թիվ 7 երթուղին: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր