211652_close_icon
views-count13662 դիտում article-date 15:09 31-03-2015

Սիրած տղայի հետ փախած Էմման, ծնողներից վախենալով, ոստիկանությունում պատմել է, թե տղան իրեն բռնի ուժով ավտոբուսից իջեցրել է ու փախցրել

Էմմա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կամքով համագյուղացի Հարություն Ղազարյանի հետ ամուսնության նպատակով փախել է եւ ծնողներից վախենալով կատարած քայլի համար՝ հաջորդ օրը ոստիկանությունում գրավոր հաղորդում է ներկայացրել, թե իրեն առեւանգել են: Գրավոր հաղորդման մեջ պատմել է, թե Երևան քաղաքից ավտոբուսով տուն վերադառնալիս ճանապարհի Բուրաստան գյուղի հատվածում իրենց համագյուղացի Հարություն Ղազարյանը կանգնեցրել է ավտոբուսը ու իբր իր կամքին հակառակ իրեն իջեցնելով ավտոբուսից՝ նստեցրել է ավտոմեքենան և ամուսնության նպատակով առևանգել ու տարել է Չարենցավան քաղաքում բնակվող իր ազգականի տուն՝ դրանով իսկ Հ. Ղազարյանին մեղադրելով միջին ծանրության հանցագործության կատարման մեջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր