211652_close_icon
views-count60823 դիտում article-date 12:09 31-03-2015

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երրորդմասցի Լյովիկի ընկերը

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, ժամը 02:30-ի սահմաններում, հրազենային վնասվածքով Երևանի թիվ 3 մանկական հիվանդանոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի Պոպովի 84 տան բնակիչ, 36-ամյա Վարդան Կարապետյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել իր տան մոտից և նրան տեղափոխել է հարևան ընկերը: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Չարբախի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում փոխանցեցին, որ նա ավելի շատ հայտնի է Չարբախի «Փոսի Վարդան» մականվամբ, ով վերջերս սպանված Երրորդմասցի Լյովիկի ընկերն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Կարապետյանը ստացել է լյարդի և ողնաշարի ողնուղեղի հատվածում վնասվածքներ: Այսօր նա վիրահատվել է և այս պահին հետվիրահատական ծանր վիճակում է գտնվում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էին ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lexus մակնիշի 15 TA 777 համարանիշի ավտոմեքենան, որով Էրեբունի հիվանդանոց էին տեղափոխվել 2 վիրավորները, ովքեր հիվանդանոցում մահացել էին: Lexus-ի վրա եղել էին մեծ թվով կրակած հետքեր, ինչպես նաև արյուն: Սպանվածները հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ 43-ամյա Լևոն Ղազարյանն էր, ով ավելի շատ հայտնի էր որպես «Երրորդմասցի Լյովիկ», 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը՝ Դերո մականունով, ովքեր մահացել էին «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ 3-րդ սպանվածը Մեսրոպ Նազարյանցն էր, ով մահացել էր տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում:

Նմանատիպ նյութեր