211652_close_icon
views-count347 դիտում article-date 14:20 31-03-2015

Արմեն Մուրադյանը լատվիացի իր գործընկերների հետ քննարկել է միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները: Քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։ ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է նաև Լատվիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Պետերիս Ապինիսի հետ։ Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման և որակավորման հարցերով։ Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա առաջարկել է Լատվիայի և Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր