211652_close_icon
views-count6407 դիտում article-date 23:47 30-03-2015

«Գազպրոմ-մեդիայի» ժամանցային հեռուստաալիքների խումբը կղեկավարի Արթուր Ջանիբեկյանը

«Գազպրոմ-մեդիա» հոլդինգն իր ТНТ, Пятница, ТВ-3 և 2х2 ժամանցային 4 հեռուստաալիքները կմիավորի միասնական խմբում: Միասնական նոր խումբը` տարեկան 20 մլրդ ռուբլի պոտենցիալ շրջանառությամբ, կղեկավարի Comedy Club Production-ի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը: «Գազպրոմ-մեդիայի» ժամանցային հեռուստաալիքների մեկ խմբում միավորման մասին գործակալությանը հայտնել են 4 աղբյուր, այդ թվում` նաև «Գազպրոմ-մեդիայի» կառույցներից և հոլդինգի գործընկերներից: Հոլդինգի խոշորագույն НТВ հեռուստաալիքը դուրս է մնում այդ խմբից: Հայտնի է, որ նոր կառույցի աշխատանքային անվանումը կլինի «ТНТ խումբ»:

Նմանատիպ նյութեր