211652_close_icon
views-count2041 դիտում article-date 23:39 30-03-2015

Այս պահին հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տավուշի, Սյունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն: [color=#CC0000]Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր