211652_close_icon
views-count27356 դիտում article-date 23:15 30-03-2015

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. կրակի մատնված Mazda- ն փորձում էին հանգցնել երիտասարդ տղաներն ու հրշեջները. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել Mazda մակնիշի 85 VV 500 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը՝1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդ տղաներ, իրենք իրենց ուժերով «մենամարտի» էին դուրս եկել կրակի դեմ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ երիտասարդները, ովքեր ինչ-որ գործով պատահական անցնելիս էին եղել այդ ճանապարհահատվածով՝ նկատել են այրվող ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան վարել է Ռոման Սաֆարյանը, սակայն այն հաշվառված է Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի բնակիկչ, 30-ամյա Աշոտ Խլոպուզյանի անվամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր