211652_close_icon
views-count1737 դիտում article-date 22:41 30-03-2015

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Մարտի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա անտառում Նիսան մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրակարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Լիճք համայնքին հարակից տարածքից դուրս են բերել Գ. Ա.-ին պատկանող «Նիսան» մակնիշի 72 QA 222 պ/հ ավտոմեքենան: *** Մարտի 30-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Մերձավան գյուղում ԶԻԼ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ 131» մակնիշի 43 SL 236 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ.): *** Մարտի 30-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գործարանային փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 22 LF 104 պ/հ (վարորդ` Ս. Խ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 13 OO 726 պ/հ (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենաները: ***

Նմանատիպ նյութեր