211652_close_icon
views-count51237 դիտում article-date 19:21 30-03-2015

Ջրհեղեղ՝ Երևանում. վարորդները ամենավերջին խոսքերով «հիշում էին» պատկան մարմինների մերձավոր ազգականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Երևանում եղանակը փոթորկվում է՝ դառնալով անձրևային, Նուբարաշենի խճուղու ճանապարհը դառնում է անանցանելի կամ դժվարանցանելի: Վարորդները ճանապարհի 600 մետրանոց հատվածն անցնում են մեծ դժվարությամբ, հիշելով պատկան մարմինների մերձավոր հարազատներին, «ձեռի հետ էլ» մի քանի քաղցր խոսքեր են հնչեցնում Հիդրոօդերևութաբանական ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կուտակված անձրևաջուրն է, քանի որ նշված հատվածում ջրահեռացման խողովակները չեն գործում ու եթե պատկան մարմինները մատը մատին տային, ապա այս վիշճակը չէր լինի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս ճանապարհին են գտնվում Նուբարաշենի բանտը, Հոգեբուժական կենտրոնը, Նուբարաշենի զորամասը և այլ կարևորագույն հաստատություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր