211652_close_icon
views-count789 դիտում article-date 19:34 30-03-2015

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը՝ Արաբական միացյալ էմիրություններ

Մարտի 26-ից 27-ն աշխատանքային այցով Աբու Դաբիում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Մարտի 27-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի և հայ համայնքի լայն ներկայությամբ` նախարարն այցելեց Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և մասնակցեց Ծաղկազարդի առիթով մատուցվող պատարագին, ապա ելույթ ունեցավ Սրբոց Նահատակաց եկեղեցում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների առջև՝ ներկայացնելով սփյուռքի նախարարության անելիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև նախարարության` հայապահպանմանն ուղղված առաջնայնությունները։ Այնուհետև տեղի ունեցավ նախարար Հակոբյանի հանդիպումը համայնքային կառույցների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարվելիք աշխատանքները:

Նմանատիպ նյութեր