211652_close_icon
views-count2542 դիտում article-date 17:24 30-03-2015

Քաղցկեղից հետո փոքրիկ Սելենայի կյանքը վտանգված է. տեսանյութ

4-ամյա Սելենա Սիմոնյանի մոտ այս տարվա սկզբից նկատվել են թուլություն, փորացավեր, տենդ: Փետրվարի 26-ին Արաբկիր բժշկական կենտրոնում նրա հետազոտության արդյունքում ախտորոշվել է պարբերական հիվանդություն, ՄԵՖՎ գենի կոմպաունդ-հետերոզիգոտ մուտացիաա, ուղեկցող հիվանդությամբ՝ ուղեղիկի թումոր: Հետագա բուժզննումը երեխան անցել է Մոսկվայում՝ Բուրդենկոյի անվան կլինիկայում, ուռուցքաբան պրոֆեսոր Օլգա Ժելուդկովայի մոտ: ՄՌՏ-հետազոտության արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է գլխի քաղցքեղ, որը պահանջել է անհապաղ վիրահատություն, երեխայի տարիքից ելնելով անհրաժեշտ է նաև հետվիրահատական քիմիթերպիա, որը պետք է իրականացվի Գերմանիայում: Չունենալով անհրաժեշտ գումար՝ Սելենայի ծնողները դիմում են բարի մարդկաց օգնությանը: Քանի որ Սելենան ծնողների հետ գտնվում է ՌԴ-ում՝ Բուրդենկոյի կլինիկայում, Հայաստանում նրա պապիկի՝ Աշոտ Խալաթյանի անունով, Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 1510026889510100 ՀՀ դրամ, 1510026889510101 ԱՄՆ դոլար, 1510026889510149 Եվրո, 1510026889510158 ՌԴ ռուբլի; SWIFT: ARMCAM22 Փոքրիկ Սելենայի հարազատների հեռախոսահամարն է՝ +[b]37491 70 70 35[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր