211652_close_icon
views-count10731 դիտում article-date 14:24 30-03-2015

Նոր մանրամասներ հակառակորդի հրազենային վիրավորումից մահացած Հովսեփի մասին. նա Մխչան գյուղից էր

Հակառակորդի արձակած կրակոցից մահացած զինծառայող, 20-ամյա Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը Արարատի մարզի Մխչան գյուղից էր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխչանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: Նա պատմեց, որ Հովսեփը դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ծառայության: Միջին սոցիալական պայմաններում էր մեծացել: Հայրը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի: Հովսեփի ընտանիքում 4 երեխա են՝ 2 աղջիկ և 2 տղա: Նա փոքր որդին էր: Գյուղապետն ավելացրեց, որ ողջ գյուղն է սգում դաժան իրողությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր