211652_close_icon
views-count1238 դիտում article-date 15:00 30-03-2015

Դիարբեքիրում առաջին անգամ կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն

Ապրիլի 23-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում առաջին անգամ տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Այս մասին հաղորդում է քրդական Rudaw [url=http://rudaw.net/turkish/middleeast/turkey/270320155]կայքը[/url]: Միջոցառումն անցկացվելու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում՝ եկեղեցու հիմնադրամի, Անգլիայում գործող Կոմիտասի անվան ինստիտուտի և Դիարբեքիրի մարդու իրավունքների ասոցիացիայի նախաձեռնությամբ: Արարողությունից հետո աշխարհահռչակ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը կներկայացնի հայ ժողովրդական երաժշտության ընտրանու ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր