211652_close_icon
views-count1000 դիտում article-date 16:59 30-03-2015

Նոտարական պալատը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ կիրականացնի

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի վարչության որոշմամբ՝ հաստատվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Նոտարական պալատի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նոտարական պալատի մամլո ծառայությունը: Դրա շրջանակում ՀՀ նոտարական պալատը կկազմակերպի տուն ինտերնատի բնակիչների այցելություն Հ .Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոն՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը դիտելու նպատակով, նոտարները մանկատան երեխաների հետ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ նոտարների երեխաների մասնակցությամբ Նոտարական պալատում կանցկացվի միջոցառում, որի ընթացքում երեխաներն իրենց ձեռքով կպատրաստեն «Չենք մոռանա» խորագրով աշխատանքներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նոտարական պալատը նախատեսում է նաև ծառատունկ ՀՀ նոտարական ծառուղում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր