211652_close_icon
views-count21443 դիտում article-date 12:57 30-03-2015

Բարի լուր. Այգավան գյուղում ծնվեց Մելքոնյանների 13-րդ զավակը. գործարարնե՛ր, սատարե՛ք նման ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 41-ամյա Մարտիկ Մելքոնյանն ու 39-ամյա Անժելա Մելքոնյանը իրենց 13-րդ զավակին ունեցան: Ինչպես Այգավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքը սոցիալապես անապահով է: Մեծ տղան՝ Բաղդասարը, 20 տարեկան է, ով ծառայում է հայոց բանակում: Երկրորդր երեխան 18-ամյա Բավականն է, հետո՝ 16-ամյա Շուշանը, 14-ամյա Դանիելը, 13-ամյա Սաթենիկը, 12-ամյա Մարիամը, 11-ամյա Նազելին, 8-ամյա Սառան, 6-ամյա Արմինեն, 5-ամյա Եսթերը, 3-ամյա Սամուելը, 2-ամյա Մելինեն, իսկ այսօր ծնված աղջնակին ամուսինները որոշել են կոչել Աննա: Ֆոտորագրողի հետ զրույցում Մարտիկի մայրը՝ 82-ամյա Բավականը, ասաց, որ ստանում է ընդամենը 34,000 դրամ թոշակ: Մարտիկը՝ 16,000 դրամ թոշակ և 3-րդ կարգի հաշմանդամ է: Ընտանիքը որպես նպաստ ստանում է 99,500 դրամ, իսկ այդ գումարով նրանք չեն կարողանում հոգալ երեխաներին պահելու խնդիրները: Ընտանիքում կա 5 դպրոցական: Նշենք նաև, որ ընտանիքը չունի նույնիսկ կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաները: Քիչ առաջ Մելքոնյանների զինվոր որդին զանգահարել էր հորը ու ասում էր. «Լուրը զորամասում մեծ իրարանցում է առաջացրել, և սպայական կազմն ու զինվորները՝ բոլորը, շնորհավորում են, իսկ հրամանատարն էլ խոստացավ, որ 7 օրով արձակուրդի կուղարկի ինձ ու անգամ կհոգա ճանապարհածախսը: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց բանակում, պապ ջան, զինվոր ընկերներս էլ հրամանատարների հետ թև ու թիկունք են ինձ»: Ֆոտոլրագողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտնեց, որ առաջիկայում կառավարությունը գումար է հատկացնլու այդ ընտանիքին, և բացի այդ գումարից, մարզպետարանն իր տեսադաշտում է պահելու և հնարավորության սահմաններում օգնելու է նրանց: Մարտիկն իր շնորհակալական խոսքն է հայտնում իրենց ընտանիքին օգնած կազմակերպություններին ու մարդկանց, սակայն ցանկալի կլիներ, որ որոշ օլիգարխներ, ովքեր սիրում են ամպագոռգոռ հայտարարություններ անել իրենց արած բարեգործությունների մասին, օգնության ձեռք մեկնեն ոչ միայն այս, այլ նման ընտանիքներին ևս: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր