211652_close_icon
views-count1312 դիտում article-date 15:37 30-03-2015

Իրանցի պատգամավորները չեն ցանկանում Էրդողանին տեսնել իրենց երկրում

Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Մանսուր Հաքիքաթփուրը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրաժարվել առաջիկա օրերին Իրան այցելելու մտադրությունից: Վերջինիս խոսքով՝ Իրանը իր երկրորդ տունը համարող Թուրքիայի նախագահն իրավունք չունի Իրանի հասցեին հնչեցրած քննադատական արտահայտություններից հետո բաց դեմքով այցելել Թեհրան: «Էրդողանի հակասական խոսքերից հետո խոսք անգամ լինել չի կարող Իրան այցելելու մասին: Հարկ է, որպեսզի նա հետաձգի ծրագրված այցը»,- Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հաքիքաթփուրը՝ հավելելով, որ Էրդողանը բարոյական իրավունք ունի Իրան այցելելու միայն այն ժամանակ, երբ ներողություն խնդրի Իրանի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Իրանն ամեն կերպ ձգտում է տարածաշրջանում գերիշխանություն ստեղծել և չի պայքարում ահաբեկչության դեմ:

Նմանատիպ նյութեր