211652_close_icon
views-count8010 դիտում article-date 15:25 30-03-2015

Վրաստանում՝ Իվանիշվիլիի տան դիմաց, տեղի է ունեցել լարիի խորհրդանշական «հուղարկավորությունը». լուսանկարներ

Վրաստանում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ երկրի ազգային արժույթի՝ լարիի արժեզրկման հետ կապված Թբիլիսիում լարիի խորհրդանշական հուղարկավորություն են կազմակերպել: Ակցիան կրել է «Սգում ենք լարին» խորագիրը: Այն անցկացվել է երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի տան դիմաց: «20-ամյա կյանքից և 2-ամա ծանր հիվանդությունից հետո լարին մահացավ: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ասենք նախկին վարչապետին, որ նա խաբում է ժողովրդին»,-լրագրողներին հայտարարել է «Ափրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան: 2014 թվականի նոյեմբերից մինչ այսօր լարիի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 26,8 տոկոսով, իսկ մարտի 29-ին Վրաստանի ազգային բանկի կողմից սահմանվել 2,2242 լարի՝ 1 դոլարի դիմաց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր