211652_close_icon
views-count2863 դիտում article-date 14:11 30-03-2015

Ալբանիան պատմական հաղթանակ տարավ. Ջովաննի Դե Բյազի

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Դե Բյազին նախօրեին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի նկատմամբ Ալբանիայի տարած հաղթանակը պատմական է անվանել, գրում է ՈՒԵՖԱ-ի կայքը: «Դա իմ կարիերայի ամենակարևոր խաղն է եղել: Ընդմիջմանը ես իմ տղաներին ասացի, որ պետք է հաղթանակ կորզել, քանի որ նրանց մեջ վստահւթյուն էի տեսնում: Հաջորդ խաղը լինելու է Դանիայի հետ և այս պահից դա կլինի իմ կարիերայի ամենակարևոր խաղը»,-ասել է Բյազին: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 2:1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Յու. Մովսիսյանը, Մավրայը և Գաշին: Դանիյի հետ Ալբանիայի խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Նմանատիպ նյութեր