211652_close_icon
views-count4019 դիտում article-date 10:42 30-03-2015

Հզոր երկրաշարժ՝ Պապուա Նոր Գվինեայում. սպասվում է ավերիչ ցունամի

7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Պապուա Նոր Գվինեայում: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: France Presse գործակալության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռաբաուլ քաղաքի մերձակայքում, հիպոկենտրոնը՝ 22 կմ խորության վրա: Առաջին հզոր ցնցումից մի քանի ժամ անց գրանցվել է 2-րդը՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ: Սեյսմոլոգները տարածաշրջանում կանխատեսում են ավերիչ ցունամի:

Նմանատիպ նյութեր