211652_close_icon
views-count9219 դիտում article-date 16:40 29-03-2015

Այցելուների աննախադեպ աճ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում, որտեղ վաղ առավոտից սկսվել է Ծաղկազարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 29-ին, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու օրն է՝ Ծաղկազարդը: Ինչպես բոլոր եկեղեցիներում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Մայր եկեղեցում նույնպես տեղի ունեցավ Պատարագի արարողություն և մանուկների օրհնության արարողություն: Այսօր Ծաղկազարդի տոնին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում գրանցվել է այցելուների աննախադեպ աճ և շատ այցելուներ միմյանց հետ զրույցում ասում էին, որ եկեղեցու բացումից ի վեր ոչ մի անգամ այսքան հավատացյալ ժողովուրդ չի այցելել և շատ ուրախալի է, որ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում մեծահասակները, երիտասարդները և փոքրիկները: Գեղեցիկ և հետաքրքիր իրավիճակի ականատես եղանք, երբ եկեղեցու բակում Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը օրհնում էր մանուկներին և եկեղեցու այցելողներին բացատրում տոնի խորհուրդը, ասելով, որ ուռենու օրհնած ոստերը տուն տանելով և մի անկյունում փակցնելով՝ թող հիշեցում լինի յուրաքանչյուրին և ամենքիս, որ մեր կյանքով, մտքով և գործով ընդառաջ գնանք Աստծուն, և թող ծաղկի և պտղաբերի մեր կյանքը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+

Նմանատիպ նյութեր