211652_close_icon
views-count2341 դիտում article-date 20:44 28-03-2015

Սամբոյի աշխարհի գավաթում հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել

Մոսկվայում անցկացվող «Խառլամպիևի հուշամրցաշարում», որը Սամբոյի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունն է, հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել: Մարտի 28-ին 57 կգ քաշային կարգում Արեն Անտոնյանը 3-րդն էր ու արժանացավ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ երեկ նման հաջողության էր հասել նաև Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում, իսկ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը:

Նմանատիպ նյութեր