211652_close_icon
views-count2562 դիտում article-date 10:52 28-03-2015

«Տաթևեր» ճոպանուղու մոտից հանվել է թանկարժեք բիոզուգարանը և տարվել անհայտ ուղղությամբ. Ժողովուրդ

«Ժոդովուրդ» թերթը գրում է, որ Սյունիքի մարզի Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանից թերթը տեղեկացել է, որ տևական ժամանակ է, ինչ «Տաթևեր» ճոպանուղու մոտից հանվել է թանկարժեք բիոզուգարանը և տարվել անհայտ ուղղությամբ: Գյուղապետն ամեն դեպքում դժվարացավ ասել, թե ով է որոշել և ուր է տարել բիոզուգարանը: Նա ասել է. «Տարան, էդ երկաթի կտորը, տարան, պրծա ես դրանից, էդ գլխացավանքից: Իսկ նոր զուգարանի կառուցումը երկու ամսից կավարտվի»: Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը զբոսաշրջությունը խթանելու անվան տակ պետական բյուջեից 124 մլն դրամ (ավելի քան 340 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան ձեռք բերելու համար: Զուգարանները տեղադրվեցին մեկը Սյունիքի մարզի Տաթև գյուղում՝ ճոպանուղու հարևանությամբ, իսկ մյուսը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Եթե Երևանի բիոզուգարանը մի քանի օր հատուկ միջամտությամբ աշխատեց, ապա «Տաթևեր» ճոպանուղու մոտ տեղադրվածը ի սկզբանե այդպես էլ չգործեց: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր