211652_close_icon
views-count789 դիտում article-date 20:04 27-03-2015

Պարգեւատրում՝ Ազգային ժողովում

Մարտի 27-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով լեգենդար ֆուտբոլիստին, մաղթել է նրան երկարակեցություն, առողջություն, նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ մարզական կյանքում:

Նմանատիպ նյութեր