211652_close_icon
views-count803 դիտում article-date 19:34 27-03-2015

Թատերական գործիչները՝ Դավթաշեն վարչական շրջանում

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Դավթաշեն վարչական շրջանում այսօր հյուրընկալվել էին այստեղ բնակվող թատերական ոլորտի ներկայացուցիչները։ Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց՝ իրենց տոնի առթիվ և որպես օրվա խորհրդանիշ նվիրեց դիմակներ։ Թատերական գործիչների հետ զրույցի ընթացքում քննարկվեցին ոչ միայն թատրոնին, այլ վարչական շրջանին վերաբերող հարցեր։ Հյուրերը բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների և առաջարկների մասին։ Ռ. Բաղդասարյանը կարևորեց նրանց ներգրավվածությունը Դավթաշենում իրականացվող մշակութային (և ոչ միայն) միջոցառումներին և հույս հայտնեց, որ առաջիկայում արվեստի ոլորտի մասնակիցները ավելի ակտիվ մասնակցություն կցուցաբերեն վարչական շրջանի աշխատանքներին՝ թեկուզ իրենց խորհուրդներով և առաջարկներով։ Նշենք, որ ամբողջ աշխարհում մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր:

Նմանատիպ նյութեր