211652_close_icon
views-count1411 դիտում article-date 16:59 27-03-2015

Թաիլանդն ազատ չի արձակում «թուրք-չինական» ույգուրներին

Թաիլանդի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ պահել 17 ույգուրների, ովքեր թուրքական անձնագրեր ունեն: Արևմտյան Չինաստանից թյուրքական փոքրամասնության այդ ներկայացուցիչներին ձերբակալել են են անցած տարի Թաիլանդի հարավում: Նրանք մեղադրվում են սահմանն անօրինակական հատելու մեջ: Նրանց անձնագիր տվել է Թուրքիան, բայց Չինաստանում պնդում են, որ նրանք Թաիլանդ են եկել Սինցզյանից, իսկ դա նշանակում է, որ նրանց պետք է հանձնել Չինաստանի իրավապահ մարմիններին: Կարծիք կա, որ Բանգկոկը փորձում է իր հարաբերությունները կարգավորել Պեկինի հետ, այդ պատճառով ույգուրների արտահանձնումը Չինաստան ավելի հավանական է, քան նրանց Թուրքիային հանձնելը:

Նմանատիպ նյութեր