211652_close_icon
views-count31772 դիտում article-date 14:39 27-03-2015

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ Ֆիզկուլտինստիտուտի ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ 2107 մակնիշի 32 ԼՕ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 29-ամյա Ղուկաս Գևորգյանը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ, նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս միջին տարիքի կին է, ով տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, հատկապես կարևոր գործերով քննիչներ Կարեն Գրիգորյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ղ. Գևորգյանը սովորում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 5-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր