211652_close_icon
views-count22507 դիտում article-date 13:44 27-03-2015

Ադրբեջանը հայտնում է առաջնագծում իր կորստի մասին

Ադրբեջանական Musavat լրատվական կայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ մարտի 26-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իբրև հայկական կողմի արձակած կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ ծառայող, շարքային Քյազիմով Էթիբար Խուդավի օղլուն: Չի հաղորդվում, սակայն, թե որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը:

Նմանատիպ նյութեր