211652_close_icon
views-count1299 դիտում article-date 20:14 27-03-2015

Կկայանա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան

Մարտի 28-ին` ժ. 19.00-ին` Մոսկվայի տանը տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան, իսկ ժամը 18.00-ին՝ կկայանա ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը: ֆիլմը կարճամետրաժ, խաղարկային կինոնկար է` 15 րոպե տևողությամբ: Գլխավոր դերերում՝ հանդես են գալիս Վիգեն Ստեփանյանը և Ռուբեն Փաշինյանը: Սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը և պրոդյուսերը Ռուբեն Փաշինյանն է, բեմադրող օպերատորը՝ Հակոբ Կարանֆիլյանը: Ֆիլմում հնչում է Էդուարդ Փաշինյանի «Շուրջպարը»: Ֆիլմը նկարահանված է Ռ. Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա:

Նմանատիպ նյութեր