211652_close_icon
views-count1264 դիտում article-date 19:45 27-03-2015

Վայոց ձորի մի քանի համայնքում աղետների ռիսկերի գնահատում է արվել

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման» արդյունքների վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Օքսֆամի «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը» ծրագրի ղեկավար Զառա Տոնոյանը, «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը: Նշված ծրագրի իրականացման վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին փոխըմբնման հուշագիր է ստորագրվել Օքսֆամի հայաստանյան գրասենյակի, Վայոց ձորի մարզպետարանի և թիրախ համայնքների (Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա) ղեկավարների միջև: Քննարկման ընթացքում թիրախ համայնքներում իրականացված հետազոտությունների արդյունքները հանձնվեցին համայնքների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և հարցերի պատասխանները հաջորդ քննարկմանը ներկայացվելու նպատակով:

Նմանատիպ նյութեր