211652_close_icon
views-count2024 դիտում article-date 18:13 27-03-2015

Ձորագյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցի հիշատակին եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանի տեղեկացմամբ նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել 25-ից մինչեւ 70 տարեկան 16 խաղացող: Յուրաքանչյուրն անցկացրել է 15 հանդիպում: Մոտ մեկ ամիս տեւած առաջնությունում առաջին տեղը գրավել է 35-ամյա Սարմեն Սահակյանը, երկրորդ տեղը՝ 30-ամյա Մանֆրեդ Դավթյանը եւ երրորդ տեղը՝ 50-ամյա Հենզել Շառոյանը: Ձորագյուղ համայնքի ավագանու որոշմամբ առաջին մրցանակակրին շնորհվել է 35 հազար դրամ, երկրորդ մրցանակակրին՝ 25 հազար, երրորդին՝ 15 հազար դրամ: Նրանք արժանացել են նաեւ Ձորագյուղի համայնքի ղեկավարի պատվոգրին:

Նմանատիպ նյութեր