211652_close_icon
views-count30573 դիտում article-date 19:34 26-03-2015

Երևանում ոստիկանները, հրշեջ-փրկարարները և շտապօգնության բրիգադը 8 ժամ սպասում էին մինչ քույր և եղբայր կպարզեն լարված հարաբերությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան 25 փողոցի 22 բնակարանի սեփականատեր Հրանուշ Բորյանը դիմել էր ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ իր հարազատ եղբայրը՝ Կարեն Բորյանը, նրա կինը և 2 անչափահաս երեխաները գտնվում են իր սեփականություն համարվող բնակարանում և դիմում էր ներկայացրել, որպեսզի օրենքով սահմանված կարգով ոստիկանության ծառայողների միջամտությամբ ազատվի բնակարանը: Այսօր՝ մարտի 26-ին, առավոտյան ժամը 11:00-ից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ժամանել էին նշված հասցե, որպեսզի բնակարանը ազատեին այլ անձանցից և հանձնեին իրական սեփականատեր Հ. Բորյանին: Ժամանել էին նաև ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը և Երևանի շտապօգնության բրիգադը և շուրջ 8 ժամ սպասում էին՝ մինչ քույր և եղբայր կպարզեին իրենց հարաբերությունները: Հ. Բորյանը սկզբից ցանկանում էր, որ իր դիմումի համաձայն՝ ոստիկանները բնակարանից դուրս հանեին եղբորը, սակայն եղբայրը դուրս չէր գալիս և քույր եղբայր սկսում էին վիճել: Հայտնի դարձավ, որ 2012 թվականին Կ. Բորյանի սիրտը վատացել էր և անհրաժեշտ էր շտապ վիրահատություն, իսկ քույրը բոլոր ֆինանսական ծախսերը հոգացել էր և խոշոր պարտքեր կուտակել: Այժմ Կարենի քույրը՝ Հրանուշը ցանկանում է այդ բնակարանը վաճառել, որպեսզի մարի առաջացած խոշոր պարտքերը և ասաց, որ մնացած գումարով էլ կգնի նոր բնակարան եղբոր համար: Կ. Բորյանը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ բնակարանից, տարբեր իրեր էր շպրտում ոստիկանների ուղղությամբ և բղավելով՝ պառկում էր հատակին, ասելով, թե՝ սիրտը վատ է: Ոստիկանները, փրկարարները և բժիշկները սպասում էին և չգիտեին՝ երբ կկարգավորվի հարազատ քրոջ և եղբոր հարաբերությունները: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր