211652_close_icon
views-count2481 դիտում article-date 22:19 26-03-2015

Տավուշի մարզպետն ընդունել է բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Աղասի Մեհրաբյանին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Աղասի Մեհրաբյանին: Աղասին 21 տարեկան է, ծնունդով Տավուշի մարզի Գոշ գյուղից է: Մեծացել է Ռուսաստանի Դաշնության Ստավրապոլ քաղաքում և բռնցքամարտով նույնպես սկսել է զբաղվել ու մարզվել Ստավրապոլում: Սակայն միշտ հանդես է եկել Հայաստանի առաջնություններում: 2014 թվականին Հայաստանի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը, իսկ այս տարի կայացած առաջնության ժամանակ՝ մարտի 22-ին, գերծանր քաշային կարգում դարձել է չեմպիոն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունել և շնորհավորել է չեմպիոնին, նշել, որ հպարտություն է մարզում ունենալ նման բռնցքամարտիկ: Մարզպետը նաև պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցում աջակցել Աղասուն: Բռնցքամարտիկը տեղեկացրել է, որ իրեն արդեն հրավիրել են Հայաստանի բռնցքամարտի հավաքական և այսուհետ նա ցանկացած առաջնությունում հանդես է գալու որպես Հայաստամի Հանրապետության ներկայացուցիչ:

Նմանատիպ նյութեր