211652_close_icon
views-count1214 դիտում article-date 16:50 26-03-2015

Էստոնիայում ոստիկանները ձերբակալել են շվեդ մանկապիղծին

Էստոնական ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա Շվեդիայի քաղաքացի Մատիաս Հանսոնին, ով մեղավոր էր ճանաչվել մանկապղծության մեջ և շվեդական ոստիկանության կողմից հետախուզման մեջ էր պատժից խուսափելու համար: Բնակիչներից ստացված տեղեկությունների շնորհիվ Էստոնիայում այս առավոտ ձերբակալել են շվեդական ոստիկանության կողմից հետախուզվող տղամարդուն: Հանսոնը Շվեդիայում մի քանի անգամ մեղավոր է ճանաչվել երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ, ինչպես նաև նա խախտել է զենքի մասին օրենքը:

Նմանատիպ նյութեր