211652_close_icon
views-count1756 դիտում article-date 16:54 26-03-2015

Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա են անցկացրել Սաակաշվիլիի կողմնակիցները

Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և լրագրողների միջև հանդիպման ժամանակ հյորանոցի շենքի դիմաց միխումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել: Այն կազմակերպել էին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաայաշվիլիի կողմնակիցները՝ «Ազատ գոտի» կազմակերպության անդամները: Նրանք հանդես են եկել կառավարության հրաժարականի կոչով: բՐարձրացվել ենպաստառներ, որոնց վրա գրված է եղել «Հեռացի՛ր, Բիձինա», «Դադարեցրե՛ք լարին կուպոնի վերածելը» և «Հրաժարական՝ կառավարությանը»: Ոստիկանությունը շղթայել է հյուրանոցի շենքը, որպեսզի ոչ ոք չկարողանա ներս մտնել:

Նմանատիպ նյութեր