211652_close_icon
views-count11062 դիտում article-date 10:42 26-03-2015

Այսօր հիվանդանոցում մահացավ հակառակորդի դիվերսիան հետ մղելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող Սամվել Հակոբյանը

Այսօր՝ ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 20-ամյա Սամվել Սասունի Հակոբյանը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր