211652_close_icon
views-count17821 դիտում article-date 17:26 21-03-2015

Ինչո՞ւ էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժամանել «Միկա» մարզական համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 21-ին, «Միկա» մարզական համալիրում մեկնարկեց «Դուքենդո Ֆուլլ Կոնտակտ կարատեի» Հայաստանի առաջնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցաշարին այս տարի մասնակցում է մոտ 670 մարզիկ: 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցնողները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Մրցաշարը, որը կազմակերպվել է «Դուքենդո Հայաստանի ֆեդերացիայի» ջանքերով, նվիրված է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Մրցաշարի բացմանը մասնակցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Դուքենդո Հայաստանը» ավանդական բնույթ է կրում և նպատակ ունի մեր սերունդներին սերմանել հայրենասիրություն և մեծ կամք` առաջընթացի և հետագա կայացման համար: Նշված միջոցառման առթիվ տեղեկություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը, որը ներկայացնում ենք ստորև: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված «Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի» կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Ութ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 600 մարզիկներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու և միջոցառմանը մասնակցելու համար՝ «Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի» նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր: Սպորտի մասսայականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում «Դուքենդո» մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու և հուշամրցաշարը լավագույնս կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով էլ պարգևատրվել են «Դուքենդո» միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, գլխավոր մրցավար Խաչիկ Նարգիզյանը և Դուքենդո Ավան մասնաճյուղի նախագահ Տիգրան Սեդրակյանը: Մի շարք մարզիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: 2008 թ.-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ մրցաշարից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+

Նմանատիպ նյութեր