211652_close_icon
views-count71900 դիտում article-date 14:07 18-03-2015

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկաններն ու քննիչները պարզում են «Տըլ» մականվամբ երիտասարդի ավտոմեքենայի առեղծվածային պայթյունի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի բակում պայթյունի ձայն է լսվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Նշված վայրում հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են կայանված վիճակում գտնվող Վազ 2121 մակնիշի 48 DV 888 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի անվադողերը հավանաբար պայթյունի հետևանքով խոտանվել են, իսկ «Նիվա»-ի տակ վնասված է նաև ասֆալտի մի հատված: Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում են Կենտորանական բաժնի քննիչները: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարարությամբ տեղեկությունը փոխանցվել է նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի ժամանեն փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունն ու դեպքի հանգամանքները: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Արամ Տիգրանյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում և անհրաժեշտության դպեքում նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին: *** 14:35 Դեպի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում քիչ առաջ ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր