211652_close_icon
views-count45911 դիտում article-date 10:10 15-03-2015

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է 19-ամյա ուսանող-տղայի կախված դին

Երեկ՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդիկ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն մարտի 13-ին ժամը 18:00-ից մինչեւ մարտի 14-ի 20:00-ի սահմաններում տան տանիքից ինքնասպանության նպատակով կախվել է: Փաստի առթիվ քննիչ Ս. Ատոմյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած երիտասարդը սովորում էր «Գլաձոր» համալսարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ մարտի 14-ին, նշված տուն կանչով մեկնելիս վթարի է ենթարկվել Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը, ինչի հետեւանքով բաժնի վարիչը տեղում մահացել էր, իսկ 5 հոգի, այդ թվում՝ շտապօգնության բուժանձնակազմն ու բեռնատար «Գազել»-ի վարորդն ու նրա ուղեւորը տեղափոխվել էին Արտաշատի հիվանդանոց, որտեղից մի քանիսը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներ: Այս մասին դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/14/46208/]հայտնել է[/url] ֆոտոլրագրողը:

Նմանատիպ նյութեր