211652_close_icon
views-count14068 դիտում article-date 10:48 14-03-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի վարորդը «Ման» մակնիշի բեռնատարով վթարի է ենթարկվել և խցիկից շպրտվել դուրս

Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Իրանի քաղաքացի, 35-ամյա Մաջիդ Նաջաֆալլի Առզհանգ Քեհաջեինը իր անձնական օգտագործման «Ման» մակնիշի 25 A 171 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 370-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 180 մետր երթևեկել դաշտի միջով, այնուհետ մտել ճանապարհի երթևեկելի գոտի և վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ. Մ. Քեհաջեինը դուրս է շպրտվել մեքենայի խցիկից և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր