211652_close_icon
views-count13957 դիտում article-date 17:52 13-03-2015

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ. բախվել են Volkswagen-ն ու Niva-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՜ Մասիս քաղաքի գլխավոր մուտքի մոտՙ բախվել են Volkswagen մակնիշի 34 PC 957 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 43 ԼՕ 314 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս պահին նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Արշակյանն ու տեսուչ Արշավիր Համբարձումյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն ճանապարհին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիս բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր